- Տալ«Պրինցիպատ» հասկացության բացատրությունը:
Պրինցիպատ Հին Հռոմում վաղ կայսրության ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 193 թ.) ձևավորված միապետության յուրահատուկ ձևի պայմանական անվանումը պատմական գրականության մեջ։ Օկտավիանոս Օգոստոսը մ․թ․ա․ 29-ից մինչև 28-ին դարձել է սենատի պրինցեպս՝ծերակուտականներից առաջինը (այստեղից էլ Պրինցիպատ անվանումը)։
- Հիմնավորել կամ հերքել «Առաջին եռապետության» անհրաժեշտությունը:
Առաջին եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 60-ին Հուլիոս Կեսարի, Գնեոս Պամպեոսի և Մարկոս Կրասոսի միջև կայացած համաձայնությամբ։ Նրանք միմյանց և կողմնակիցների միջև բաժանել են պետական պաշտոններն ու նահանգների կառավարումը, հենվել լեգիոնների ուժի, պոպուլյարների, հեծյալների և նոբիլիտետի աջակցության վրա։ Կազմալուծվել է մ.թ.ա. 53-ին Կրասոսի մահից հետո և Կեսարի ու Պոմպեոսի հարաբերությունների սրման հետևանքով։ Երկրորդ եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 43-ին և ունեցել պաշտոնական բնույթ։ Նրա կազմի մեջ մտել են Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը։ Կազմալուծվել է մ.թ.ա. 36-ին։
- Ներկայացնել Հուլիոս Կեսար բարեփոխումները, հիմնավորել այդ բարեփոխումների կարևորությունը:
Օգտագործելով տարբեր լիազորությունների համակցությունն և չհանդիպելով բաց դիմադրության սենատում ու ժողովրդական ժողովում Կեսարն անցկացրել է մի շարք բարեփոխումներ մ․թ․ա․ 49-44 թվականներին։ Դիկտատորի գործունեության մանրամասները հայտնի են հիմնականում Կայսրության ժամանակաշրջանի հեղինակների աշխատություններից, իսկ ժամանակակիցների վկայությունները շատ քիչ են։ Որպես կանոն, աղբյուրները չեն ճշտում թե ինչպես է տեղի ունեցել այս կամ այն օրենքի ընդունումը և որոշ բարեփոխումներ, որոնք ավանդաբար վերագրվում են Կեսարին, կարող էին անցկացված լինել նրա կողմնակիցների կողմից։ Դրանից բացի, միշտ չէ, որ հնարավոր է վերականգնել բարեփոխումների իրականացման բացարձակ ու հարաբերական ժամանակագրությունը. առաջին հերթին, աղբյուրներում սովորաբար չի նշվում օրենքի ընդունման ամսաթիվը, երկրորդ տոմարի բարեփոխումը խառնաշփոթ է առաջացրել նախքան մ․թ․ա․ 45 թվականը տեղի ունեցած իրադարձությունների ամսաթվերում
- Բնութագրել Գայոս Օկտավիանոսին, ներկայացնել նրա բարեփոխումները, հիմնավորել կարևորությունը:
«Չի կարելի ճակատամարտ կամ պատերազմ սկսել, եթե վստահ չես, որ հաղթելու դեպքում ավելի շատ կշահես, քան կկորցնես պարտության ժամանակ»:
Երիտասարդ տարիքում Օկտավիոսը երկու անգամ զբաղեցրել է զինվորական տրիբունայի պաշտոնը մ.թ.ա. 73 թվականին դարձել է քվեստոր, իսկ մ.թ.ա. 64 թվականին պլեբեյական էդիլ։ Մ.թ.ա. 70 թվականին Գայոս Օկտավիոսը երկու անգամ ամուսնացել է․ Մարկ Ատիա Բալբայի դստեր՝ Ատիայի հետ, և Հուլիոս Կեսարի քրոջ Յուլիայի հետ։ Օգտվելով Կեսարի և Լուկիոս Լիցինիա Մուրենայի աջակցությունից՝ Օկտավիոսը մ.թ.ա. 61 թվականին ձեռք է բերել պրետորի պաշտոն և սենատորի կոչում։ Պրետորից հետո մ.թ.ա. 60 թվականին, նշանակվել է Մակեդոնիայի նահանգի պրոկոնսուլ։ Դրանից հետո Օկտավիոսը սենատի հատուկ հանձնարարությամբ կազմակերպել է Իտալիայի հարավում գործող Կատիլինայի և Սպարտակի զորքերի մնացորդների ոչնչացումը։ Մակեդոնիայում նա իրեն դրսևորել է որպես լավ կառավարիչ և զորահրամանատար։
Օգոստոս Օկտավիանոս
- Ներկայացնել Մարկոս Անտոնիոսի գործունեությունը:
Հռոմեական քաղաքական գործիչ զորավար։ Մոր կողմից եղել է Հուլիոս Կեսարի ազգականը։ Պաղեստինում և Եգիպտոսում պատերազմի ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ.թ.ա. 49-45 թվականների քաղաքական պատերազմում պաշտպանել է Հուլիոս Կեսարին։ Մ.թ.ա. 43 թվականին, հանրապետական զորքերի պարտությունից հետո, Օկտիվիանոսի և Մարկոս Լեպիդոսի հետ կազմել է 2-րդ եռապետությունը։ Հռոմի տիրույթները բաժանելիս ստացել է արևելյան պրովինցիաները։
- Բացատրել «Անցնել Ռուբիկոնը», «Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜» , «Եվ դո՞ւ, Բրուտոս» թևավոր խոսքերը:
Անցնել Ռուբիկոնը — թևավոր արտահայտությունը, որը նշանակում է վճռական, կարևոր, անդարձ որոշում կայացնել
Եկա տեսա հաղթեցի- Այս արտահայտությունը օգտագործվում է արագ վերջնական հաղթանակը նշելու իմաստով։
Եվ դու, Բրուտոս — խոսքը լայնորեն կիրառվում է, երբ խոսողը կարծում է որ իրեն դավաճանել է այն մարդը, ում նախկինում վստահել է և վերջինիս դիմում է զարմացած հարցով։
