Posted in Մաթեմատիկա

Հակադիր ամբողջ թվեր

Առաջադրանքեր

1) Գրե՛ք եւ ընթերցե՛ք տրված թվին հակադիր թիվը.
Օրինակ՝ -12-ի հակադիրը +12-ն է՝ -(-12)=+12
              +25-
ի հակադիրը +25-ն է՝ -(+25)=-25

ա) – (–8) = +8

բ) – (–11) = +11

գ) –(+3) = -3

դ) – (+18)= -18

ե) – (–200)=+200

զ) –(-1937)=+1937

է) –(–32)=+32

ը) –(–41)=+41

2) Դրակա՞ն, թե՞ բացասական է թիվը, եթե նրա հակադիր թիվը՝

ա) դրական է,  — բացասական

բ) բացասական է, — դրական

գ) հավասար է զրոյի — ո’չ դրական,ո’չ բացասական

3) Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում հավասարությունը ճիշտ կլինի.

ա) – (–35) = 35

բ) – (–81) = 81

գ) – (+44) = –44

դ) – (+125) = –125

4)  Կոորդինատային ուղղի վրա գտե՛ք հակադիր կետերի բոլոր զույգերը։

A) +7

B) +5

C) +2

D) +1

E) -2

F) -5

G) -6

H) -7

5) Ճի՞շտ է արդյոք, որ այն ամբողջ թիվը, որը հավասար չէ զրոյի՝

ա) չի կարող հավասար լինել իրեն հակադիր թվին. — Ճի՞շտ է

բ) կարող է ունենալ նույն նշանը, ինչ որ նրան հակադիր թիվը.

գ) բացասական է, եթե նրան հակադիր թիվը դրական է — Ճի՞շտ է

Posted in Հեռավար ուսուցում, Մայրենի

Հեռավար ուսուցում, 6-րդ դասարան

1.Առանձնացրու անձնանիշ և իրանիշ  գոյականները:

Անձնանիշ գոյականներ:

գնդապետ, եգիպտացի, թզուկ, կառապան, վաճառական, ուղևոր, վիրաբույժ, հնդկացի, հայ, դերասան, հացթուխ, խոհարար, լրտես, հետախույզ։

Իրանիշ գոյականներ:

գունդ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացորեն, թիզ, ձիակառք, վաճառատուն, ուղեվարձ, վերելք, հնդկացորեն, Հայաստան, դերբայ, հացաբույս, խոհանոց, լրագիր, հետևանք։

2. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:

Թանձրացական գոյականներ:

երամ, վերարկու, ճաշ, ծխախոտ, երաժիշտ, քար, ծառ, հուշարձան, նկար, դասագիրք։

Վերացական գոյականներ:

հույս, կասկած, պատիվ, ճաշակ, կարոտ, գութ, նախանձ, բնավորություն, արձագանք, հուշ, վախ, բողոք։

3.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Անդրկովկաս, Ուկրաինայի Հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի Դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան Օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, Առյուծ Մհեր, Սասունցի Դավիթ, Անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:

4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:

Լույս-Լուսիկ, լեռ-Լեռնուհի, գառ-Գառնիկ, թագ-Թագուհի, նազ-Նազիկ, վարս-Վարսենիկ, վարդ-Վարդուհի, ցող-Ցողիկ, արծիվ-Արծվիկ, սաթ-Սաթիկ, խաչ-Խաչատուր:

5.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրիր կողք կողքի:

Սարսափ-ահ, ավարտ-վերջ, գրոհ-հարձակում, տանջանք-տառապանք, ծիծաղ-քրքիջ, որոշում-վճիռ:

Հոտ-բույր, բողոք-գանգատ, հռչակ-համբավ, ցավ-կսկիծ, վախ-երկյուղ, զայրույթ-ցասում:

6.Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:

Գրասեղան, քաղաքապետ, ծովանկար, որսագող, լեռնաշղթա, զարկերակ:

Մայրապետ, պատկերասրահ, ավազակախումբ, ճակատամարտ, գինեգործ, պարատուն:

7. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:

Արհեստ-արհեստավոր, խմոր-խմորեղեն, թագ-թագուհի, գազան-գազանանոց, հավաք-հավաքարար, հեծանիվ-հեծանվորդ, որս-որսորդ, զինվոր-զինվորական, դատ-դատարան, ճանապարհ-ճանապարհորդ, բառ-բառարան, ներկ-ներկաման, առևտուր-առևտրական, երշիկ-երշիկեղեն, խորհուրդ-խորհրդարան:

8.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:

Երկնքի-երկինք, ծերունու-ծերունի, տան-տուն, քրոջ-քույր, տարվա-տարի, առվի-առու, մարդու-մարդ, խմբում-խումբ, սրտից-սիրտ, մոր-մայր, ծաղկով-ծաղիկ, փշատենու-փշատենի, գարնան-գարուն, կավճով-կավիճ, վշտից-վիշտ, մանկության-մանկություն, պատվով-պատիվ, տիրոջ-տեր, շարժման-շարժում, ամուսնում-ամուսին, թփի-թուփ, արյան-արյուն, հաշվից-հաշիվ, աշնան-աշուն, անկյան-անկյուն, կնոջից-կին, քեռու-քեռի, որդու-որդի, ձյան-ձի, ձկան-ձուկ, գրկից-գիրկ, աղավնու-աղավնի, գրքում-գիրք, շան-շուն:

Posted in Հայրենագիտություն, Հեռավար ուսուցում

Հեռավար — Առաջադրանք 1 — Հին Հռոմ

  1. Նկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները/Ճամփորդիր դեպի Իտալիա Google Maps ծրագրով :

Գտնվում է աշխարհամասի հարավում և ողողվում է Միջերկրական ծովի ջրերով։Թերակղզին և կղզիները հարուստ չեն օգտակար հանածոներով։ Կլիման Ապենինյան թերակղզում և կղզիներում տիպիկ միջերկրածովային է։ Առավել շոգ է Սիցիլիայում (հուլիսի միջին ջերմաստիճանը հասնում է +28 °C, իսկ հունվարինը՝ +10 +12 °C)։

  1. Պատմիր Հռոմի հիմնադրման ավանդության մասին, ներկայացրու նաև քո հորինած ավանդությունը Հռոմի մասին:

Հռոմ քաղաք–պետությունը հիմնվել է Ք.ա. 753 թ. Միջին Իտալիայում՝ Տիբրոսի գետաբերանից ոչ հեռու՝ յոթ բլուրների վրա: Համաձայն ավանդույթի` Հռոմի հիմնադիրը հերոս Հռոմուլոսն էր: Նա միավորել էր հարևան ցեղերը` տալով քաղաքին ու պետությանը իր անունը: Այսպես սկսվել էր Հռոմի պատմության արքայական դարաշրջանը, որը տևեց մոտ երկու հարյուր հիսուն տարի: Այդ ընթացքում միմյանց հաջորդեցին յոթ արքա:

Ըստ հռոմեական մեթոդաբանության՝ Հռոմը հիմնադրվել է Ռոմուլոսի կողմից և քաղաքն անվանել է նրա անունով։

  • Ներկայացրու վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը:

Հռոմում դեռևս պահպանվել էին տոհմացեղային կենցաղի շատ վերապրոկներ:Այդյունակից ընտանիքները միավորվում էին տոհմի մեջ՝ առաջնորդի ղեկավարությամբ: Ցեղին պատկանող ընդհանուր հողատարածծքը պարբերաբար վերաբաժանվում էր ըստ տոհմերի և ընտանիքների անդամների: Հետագայում այդ կարգը խախտվեց, ավելի ուժեղներն իրենց ամրակցեցին մեծ ու բերրի հողակտորներ, այդուհանդերձ հողի միակ սեփականատերը ցեղն էր: Այդ իրավունքը փոխանցվեց հռոմին, որի հողատարածքները կոչվում էին հասարակական դաշտ:Բոլոր չափահաս տղամարդիկ, Հռոմի քաղաքացի ճանաչվելով, ընտանիք կազմելու և հասարակական դաշտից հողակտոր ձեռք բերոլու իրավունք էին ստանում: Նրանք դառնում էին նաև զինվոր՝ պատրաստ կյանքով պաշտպանելու հայրենիքը:Աշխարհաժողովին մասնակցելն քաղաքացիների իրավունքն էր:

  • Ներկայացրու քո վերաբերմունքը Սերվիոս Տուլիոսի բարենորոգումների մասին:

Հռոմի արքա Սերվիոս Տուլիոսը Ք. ա. VI դ. կեսերին բարենորոգումներ կատարեց. Իրականացրեց տարածքային և վարչական բաժանում: Քաղաքացիներին բաժանեց դասերի ըստմարդկանց եկամուտի:

Այդ բարենորոգումները տեղիք տվին ներքին հակասությունների: Դրանից օգտվելով՝ Հռոմի վերջին արքան՝ տարքվինիոսը, որոշեց աշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում: Նա իրեն վեր դասելով օրենքներից բռնություններ գործդրեց: Արդյունքում Հռոմի բնակչությունը Ք. ա. 510 թ. արքային արտաքսեց:

Հետո ծերակույտը որոշեց, որ Հռոմում էլ արքա չի լինելու, ծերակույտից ընտրվելու են որոշ մարդիկ և կառավարելու երկիրը Կոնսուլները:

Posted in Բնագիտություն

բնագիտություն- հեռավար: Օրգանիզմն ամբողջական համակարգ է

Հարցեր
1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը:

Օրգանիզմի ամբողջականությունը պայմանավորված է նրանով, եթե օրգանիզմում կան բոլոր օրգանները ու նրանք ամպայման աշխատում են:

2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ:

Օրգանիզմի աճը դանդաղանում է, խանգարվում է բջիջների վերականգնումը և աճը, նվազում է ակտիվությունը:

Posted in Բնագիտություն

բնագիտություն- հեռավար: Բույսի գեներատիվ օրգանները

Հարցեր՝
1. Ինչի՞ց է առաջանում սերմը:

Սերմերը առաջանում են բույսի ծաղկից:


2. Ի՞նչ մասերից է կազմված սերմը:

Ցանկացած բույսի կյանքը սկսվում է սերմից։ Արտաքինից սերմը ծածկված է հաստ սերմնամաշկով։ Այն պաշտպանում է սերմի պարունակությունը չորացումից, հիվանդաբեր մանրէների ներթափանցումից և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի տակ գտնվում է սաղմը Á ապա գափոքրիկ բույսը, և պաշարային սննդանյութերը։


3. Ինչի՞ց է առաջանում պտուղը:

Պտուղները առաջանում են բույսի ծաղկից: Պտուղը սեռական բազմացման հետևանքով առաջացող օրգան է, որը պարունակում է սերմեր:


4. Ինչու՞ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր:

Վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր , որովհետև վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, իսկ առէջը արական սեռական օրգան:

Posted in Մաթեմատիկա

2. Ամբողջ թվերի շարքը և ամբողջ թվերի համեմատումը

Առաջադրանքներ

1) Երկու ամբողջ թվերից ո՞րն է ավելի մեծ.

ա) դրակա՞ն թիվը

բ) զրոն

գ) դրակա՞ն թիվը

2) x թիվը դրակա՞ն է, թե՞ բացասական, եթե` 

ա) x > 0 — դրակա՞ն

բ) x < 0 —  բացասական

3) Համեմատե՛ք ամբողջ թվերը.

ա) 0 > –3,      դ) –1 < 1,         է) –13 < 2,

բ) –4 < 2,       ե) 5 > –3,         ը) –1000 < 1,

գ) –3 > –10,   զ) –16 < –12,   թ) 25 > –25։

4) Գրե՛ք որևէ յոթ ամբողջ թվեր, որոնք փոքր են՝ 

ա) 3, 2, 1, 0, -1, -2, -3

բ) -1, -2, -3, -4, -5, — 6, -7

գ) 5, 4, 3, 2, 1, 0, -1

դ) -2, -3, -4, -5, -6, -7, -8

ե) -6, -7, -8, -9, -10, -11, -12

զ) -11, -12, -13, -14, -15, -16, — 17

է) 2, 1, 0, -1, -2, -3, -4

ը) -4, -5, -6, -7, -8, -9, -10, -11

5) Գրե՛ք հետևյալ թվերը` 

ա) –11 < – 7 < –6 < –1  < 0 < 7 < 24 < 31

բ)  13 > 12 > 4 > 1 >0 > –3 > –7 > –8 >–11 > –17 > –30

6) Գտե՛ք այն բոլոր ամբողջ արժեքները, որոնք աստղանիշի 

փոխարեն գրելու դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն.

ա) 0 < 1 < 3, գ) –4 < -1 < 3, ե) –14 < -10 < –5,

բ) –4 < -2 < 0, դ) –5 < 0 < 5, զ) –28 < -24 < –22։