Posted in Հեռավար ուսուցում, Մայրենի

Հեռավար ուսուցում, 6-րդ դասարան

1.Առանձնացրու անձնանիշ և իրանիշ  գոյականները:

Անձնանիշ գոյականներ:

գնդապետ, եգիպտացի, թզուկ, կառապան, վաճառական, ուղևոր, վիրաբույժ, հնդկացի, հայ, դերասան, հացթուխ, խոհարար, լրտես, հետախույզ։

Իրանիշ գոյականներ:

գունդ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացորեն, թիզ, ձիակառք, վաճառատուն, ուղեվարձ, վերելք, հնդկացորեն, Հայաստան, դերբայ, հացաբույս, խոհանոց, լրագիր, հետևանք։

2. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:

Թանձրացական գոյականներ:

երամ, վերարկու, ճաշ, ծխախոտ, երաժիշտ, քար, ծառ, հուշարձան, նկար, դասագիրք։

Վերացական գոյականներ:

հույս, կասկած, պատիվ, ճաշակ, կարոտ, գութ, նախանձ, բնավորություն, արձագանք, հուշ, վախ, բողոք։

3.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Անդրկովկաս, Ուկրաինայի Հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի Դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան Օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, Առյուծ Մհեր, Սասունցի Դավիթ, Անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:

4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:

Լույս-Լուսիկ, լեռ-Լեռնուհի, գառ-Գառնիկ, թագ-Թագուհի, նազ-Նազիկ, վարս-Վարսենիկ, վարդ-Վարդուհի, ցող-Ցողիկ, արծիվ-Արծվիկ, սաթ-Սաթիկ, խաչ-Խաչատուր:

5.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրիր կողք կողքի:

Սարսափ-ահ, ավարտ-վերջ, գրոհ-հարձակում, տանջանք-տառապանք, ծիծաղ-քրքիջ, որոշում-վճիռ:

Հոտ-բույր, բողոք-գանգատ, հռչակ-համբավ, ցավ-կսկիծ, վախ-երկյուղ, զայրույթ-ցասում:

6.Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:

Գրասեղան, քաղաքապետ, ծովանկար, որսագող, լեռնաշղթա, զարկերակ:

Մայրապետ, պատկերասրահ, ավազակախումբ, ճակատամարտ, գինեգործ, պարատուն:

7. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:

Արհեստ-արհեստավոր, խմոր-խմորեղեն, թագ-թագուհի, գազան-գազանանոց, հավաք-հավաքարար, հեծանիվ-հեծանվորդ, որս-որսորդ, զինվոր-զինվորական, դատ-դատարան, ճանապարհ-ճանապարհորդ, բառ-բառարան, ներկ-ներկաման, առևտուր-առևտրական, երշիկ-երշիկեղեն, խորհուրդ-խորհրդարան:

8.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:

Երկնքի-երկինք, ծերունու-ծերունի, տան-տուն, քրոջ-քույր, տարվա-տարի, առվի-առու, մարդու-մարդ, խմբում-խումբ, սրտից-սիրտ, մոր-մայր, ծաղկով-ծաղիկ, փշատենու-փշատենի, գարնան-գարուն, կավճով-կավիճ, վշտից-վիշտ, մանկության-մանկություն, պատվով-պատիվ, տիրոջ-տեր, շարժման-շարժում, ամուսնում-ամուսին, թփի-թուփ, արյան-արյուն, հաշվից-հաշիվ, աշնան-աշուն, անկյան-անկյուն, կնոջից-կին, քեռու-քեռի, որդու-որդի, ձյան-ձի, ձկան-ձուկ, գրկից-գիրկ, աղավնու-աղավնի, գրքում-գիրք, շան-շուն: