Նկարագրել Ք՚.ա. II-I դարերի ճգնաժամը:
Քայքայվեց և քանակապես կրճատվեց միջին գյուղացիությունը: Լեգիոնի զինվորները գյուղացիներ էին, որոնք ծառայում էին տերության տարբեր ծագերում: Անընդհատ զոհեր էին լինում: Կենդանի մնացածներն իրենց տնտեսությամբ չէին զբաղվում: Ուստի զինվորները չնչին գներով վաճառում էին իրենց հողակտորները և զորացրվելուց հետո հեռանում Հռոմ: Նրանք ապրում էին պետությունից տրվող նպաստի հաշվին:
Ավագանին մեծ օգուտներ քաղեց արտաքին նվաճումներից: Ի հաշիվ քայքայված գյուղացիների՝ ստեղծեցին խոշոր կալվածքներ, որտեղ աշխատում էին բացառապես ստրուկներ: Ազատ աշխատանքը դուրս մղվեց:
Այս փոփոխությունների հետևանքով ժողովրդի կամքն արտահայտող Աշխարհաժողովը կորցրեց իր ազդեցությունը: Առաջնությունն անցավ ավագանուն և Ծերակույտին: Աճեց առանձին գործիչների ձգտումը` պետությունը ծառայեցնելու իրենց անձնական շահերին:
Ընկել էր նաև բանակի մարտունակությունը: Համընդհանուր զինապարտությունն այլևս արդյունավետ չէր: Ք.ա. II դարի վերջերից բանակն սկսեց պարտություններ կրել: Անհրաժեշտ էր ստեղծել արհեստավարժ բանակ:
Ներկայացնել, համեմատել Գրաքոս եղբայրների՝ Տիբերիոսի, Գայոսի և Կոռնելիոս Սուլլանի բարեփոխումների ծրագիրը, գործունեությունը:
Ք.ա. 123 թվականին և Ք.ա. 122֊ թվականին ժողովրդական տրիբուն՝ Գայոսը վերականգնել է եղբոր ագրարային օրենքը, իրակ անացրել ժողովրդավարական այլ բարեփոխումներ։ Իր կողմն է գրավել հեծյալների դասը՝ նրանցից կազմված դատական հանձնաժողովներին իրավունք տալով դատելու պրովինցիաների կուսակալներին։ Ագրարային օրենսդրությունը իտալական դաշնակիցների վրա տարածելու համար Գայոսը առաջադրել է նրանց հռոմեական քաղաքացիության իրավունք շնորհող օրինագիծ, որը հարուցել է ծերակուտականների դիմադրությունը և հեծյալների ու պլեբեյության դժգոհությունը։ Զոհվել է զինված ընդհարման ժամանակ։ Իրենց բարեփոխումներով Գրակքոս եղբայրները ձգտել են կասեցնել հռոմեական գյուղացիության քայքայումը և դրանով պահպանել բանակի մարտունակությունը։
Ներկայացրու ՝ովքեր էին գլադիատորները, ինչ իրավունքներ ունեին:
Գլադիատորներ, ստրուկներ Հին Հռոմում (մեծ մասամբ՝ ռազմագերիներ, դատապարտված անձինք են), որոնք վարժեցված էին ամֆիթատրոններում միմյանց (երբեմն՝ գազանների) դեմ զինված մենամարտերի համար։ Գլադիատորների կռիվները, ըստ երևույթին, փոխ են առնվել էտրուսկներից և Հռոմում առաջին անգամ ցուցադրվել մ․ թ․ ա․ 264-ին։ Գլադիատորներին սովորեցրել են հատուկ դպրոցներում (Հռոմում, Կապուայում և այլուր)։ Գլադիատորների մենամարտերը կազմակերպվել են պլեբսին զվարճացնելու նպատակով (դադարեցվել են V դ․ սկզբին)։
Պատմիր Սպարտակի ապստամբության մասին.
Սպարտակը Հին Հռոմում մ. թ. ա. 74/73–71 թթ-ի ստրուկների խոշոր ապստամբության առաջնորդն է, հանուն ազատության պայքարի խորհրդանիշը:
Համաշխար հային տերության ձևավորման ընթացքում ստրուկների թիվը Հռոմում շեշտակի աճել էր: Նրանք կատարում էին ամենածանր աշխատանքները և ապրում ամենասուղ պայմաններում: Դա տեղիք էր տալիս ապստամբությունների:
Հռոմեական ստրուկների ամենահզոր ապստամբությունը տեղի է ունեցել Ք.ա. 73–71 թ.: Այն սկսել են մի խումբ գլադիատորներ: Վերջին ներս ստրուկ մարզիկներ էին, որոնք կրկեսում մարտնչում էին միմյանց դեմ: Ղեկավարը Սպարտակն էր: Շուտով նրանց միացան հազարավոր այլ ստրուկներ: Շուրջ երեք տարի նրանք ավերում էին հռոմեական գյուղերն ու քաղաքները` պարտության մատնելով կառավարության զորքերին:
Միայն ուժերի գերագույն լարումով հռոմեացիները հաղթանակ տոնեցին ստրուկների նկատմամբ: Նրանք կոտորեցին ապստամբների մեծամասնությանը, իսկ գերի ընկածներին կենդանի խաչեցին: Այդ դաժանությամբ պետությունը ցանկանում էր վախ ներշնչել բոլոր ստրուկներին: