Posted in Մայրենի, Uncategorized

Մայրենի թեստ 2

Ավետիք Ի.

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից միեղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրապատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսովվարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորենհանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, ործածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենումմեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետմիասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետքնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էրմեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքունբարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզլսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜սանթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էիպատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էրգալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքըղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթտվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջինանգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակաղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազողընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվայնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող ևզգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբնա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնումէինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնայինաղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ միթախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ուպատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատումէին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատանտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մերդռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչէին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերըկայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էրդնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենիլեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթինթավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչմիանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեցլուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույնվրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավլուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—————————————————

 

 

—————————————————

 

—————————————————

—————————————————2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ

 

————————————————
բ/լուռ

 

————————————————
գ/ակնդետ

 

————————————————
դ/ընտանի

 

————————————————3. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ

 

————————————————
բ/խելքը գլխին

 

 

————————————————
գ/կողը հաստ

 

————————————————
դ/ճաշը եփել

 

————————————————

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել
4. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

———————————————

 

——————————————

 

——————————————

 

——————————————5. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ

 

————————
բ/մալինա

 

————————

գ/կենգուրու

 

———————

դ/ստարտ

 

————————
6. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:

 

————————————————

 

————————————————

 

————————————————

 

————————————————7. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/որսորդ – գոյական
բ/եղնիկ – գոյական
գ/առաջին –ածական
դ/ազատ –ածական8. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————9. Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
————————————————————————————————————————————————————————————————————————————————

10. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:

Խորը սև աչքերով

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————11. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով:բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:

գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:p

գ/

12. Ինչի՞ն կարող էր կա րոտել եղնիկը:

Բնությաներ կարոտում այն սարերին կանաչ անտառներին:

————————————————————————————————————————————————————————————————————————————————

13. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

 

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

14. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

 

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

15. Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:

 

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————