Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Հայրենագիտություն

1.Ինչպե՞ ենք պետությունները խմբավորվում։

2․ Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։

3․ Ինչու՞ է  բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։

4․ Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության արագ աճը։

5․Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

6․ Զարդացած և զարգացող երկրներում ի՞նչ ժողովրդագրական քաղաքականություն են իրականացնում։

7․ Ի՞նչ է միգրացիան, քանի՞ տեսակ է լինում։

8․Ի՞նչ է ռասան, քանի՞ տեսակ է լինում թվարկել դրանք։

9․ Ի՞նչ է ազգային կազմը,քանի տեսակ է լինում թվարկեք դրանք։

10․ Թվարկեք լեզվաընտանիքները և լեզվախմբերը։

11․ Ի՞նչ է բնական ռեսուրսը և բնական պայմանը։

12․ Նշեք 5 սպառվող չվերականգնող և 5 սպառվող վերականգնվող ռեսուրս։

13․ Բնակչության քանի՞ վարք կա ռեժիմ ենք առանձնացնում։

14․ Նկարագրել բնական ռեսուրսները առանձին տեսակների տեղաբաշխման առանձնահատկությունները։

15․ Ի՞ նչ է ազգային տնտեսությունը,քանի՞ ճյուղերի է բաժանվոմ։

16․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ վառելիքային ռեսուրսներով հարուստ երկրները։

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Հայրենա գիտություն

Հարուստ և ինքնատիպ է Հայկական լեռնաշխարհի բուսականությունը. լանդշաֆտները փոխվում են ըստ վերընթաց գոտիականության: Այստեղ աճում է 4 հազար բուսատեսակ, որից մոտ 200-ը (այդ թվում՝ արարատյան ցորենները, հայկական արոսենին, նաիրյան նշենին և այլն) բնաշխարհիկներ են: Կան հազվագյուտ բույսեր՝ հունական շրջահյուսը, ծովոսպը, կովկասյան մրտավարդը, ինչպես նաև այլ վայրերից ներմուծված հազարավոր բուսատեսակներ: Տարածված են նաև եթերայուղատու բույսերն ու դեղաբույսերը:

Հայկական լեռնաշխարհի բուսատեսակների բուժիչ հատկությունները հայտնի էին հնագույն ժամանակներից։

Հայտնի է, որ մ.թ.ա. I դարում Հայոց Արտաշես Բ թագավորը հիմնել էր հատուկ պարտեզաբուրաստաններ, որտեղ աճեցվում էին տարբեր բուժիչ բույսեր: Որոշ բույսեր, օրինակ՝ լոշտակը, սև գնդիկը (սոնիճը), հազարը (կաթնուկը), այնքան հայտնի էին իրենց բուժիչ հատկություններով, որ դարձել էին պաշտամունքի առարկա:

Դեղաբույսերի օգտագործման ավանդույթների մասին են վկայում նաև պեղումների ժամանակ հայտնաբերված բազմաթիվ անոթները՝ դեղաբույսերի սերմերի կամ յուղերի հետքերով։

Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունը կատարել է Եզնիկ Կողբացին V դարում, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են բժշկապետեր Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին:
Հայկական դեղաբույսերից են․

 ՕՇԻՆԴՐ ԴԱՌԸ. բժշկության մեջ օգտագործվում է որպես ախորժաբեր և մարսողությունը լավացնող, ճիճվամուղ միջոց, կիրառվում ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, գաստրիտի, սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության, միգրենի ժամանակ։

ՍՈՒՍԱՄԲԱՐ․ Շնորհիվ վառ արտահայտված հակասեպտիկ հատկությունների՝ օգտագործվում է վերքերի, ինչպես նաև հարբուխի բուժման ժամանակ։

ԱԼՈՃԵՆԻ․ բնութագրվելով մի շարք օգտակար հատկանիշներով՝ ակտիվորեն օգտագործվում է բժշկության մեջ և կոսմետոլոգիայում։

ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԵՐԻՑՈւԿ-Երիցուկի թերթիկներն օգտագործվում են եփուկների և թրմերի մեջ ինչպես ողողումների, ինհալացիայի, լոգանքների, թրջոցների համար։

ՄԱՐԳԱԳԵՏՆԱՅԻՆ ԵՐԵՔՆՈւԿ-հիմնականում, մարգագետնային երեքնուկն օգտագործվում է թեյի, թրմի և եփուկների տեսքով հյուծման և սակավարյունության ժամանակ։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Թվարկել Հայաստանի Հանրապետության դեղաբույսերը։

2․ Ներկայացնել դեղաբույսերի բուժիչ հատկությունները։

3․ Ներկայացնե՜լ ձեզ հայտնի դեղաբույսերը, որոնք որ օգտագործում եք։