Երկիր մոլորակի բնությունը շատ բազմազան Է: Այն կազմում են լեռներն ու հարթավայրերը, օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին, բույսերն ու կենդանիները, և իհարկե մարդը: Այս բոլորը մեզ շրջապատող բնական միջավայրի, այսինքն՝ բնության բադադրամասերն են: Դրանք իրար հետ կապված են և ազդում են միմյանց վրա:Այսպիսով՝ մեզ շրջապատող բնական միջավայրի բոլոր բաղադրամասերի միասնությունը կազմում Է Երկիր մոլորակի բնությունը: Հարուստ և բազմազան է այդ բնությունը: Մի տեղ անծայրածիր օվկիանոսն է՝ անհուն ջրերով, մյուսում՝ ցամաքը, ընդարձակ հարթավայրերով ու լեռներով: Մի տեղ «անկյանք» և «անջուր» անապատն է, մյուսում՝ փարթամ անտառներն ու տափաստանները: Մարդն ապրում է այդ հարուստ ու բազմազան բնության գրկում, օգտվում նրա բարիքներից, աշխատում է ու ստեղծագործում: Բնությունն անընդհատ գտնվում է փոփոխության մեջ. փչում է քամին, տեղում են անձրևն ու ձյունը, ծաղկում են ծառերը, թափվում են տերևները, քայքայվում են լեռները և այլն: Շարունակել կարդալ “Երկիր մոլորակի բնության բազմազանությունը”