Համո Սահյան
Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:
Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:
Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:
Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:
Հարցեր և առաջադրանքներ
Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը.Շարունակի՛ր.
Երբ գարունը գալիս է, ծաղիկները ծաղկում են։
Երբ ծառերը ծաղկում են,բնություն է ծաղկում։
Երբ արևը ժպտում է,մարդիկ տաքանում են։
Նոր վերնագրեր մտաշի՛ր յուրաքանչյուր քառատողի համար.
Հրճված նշենիները
Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:
Ծիծաղկոտ ձնծաղիկը
Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից։
Ծիլը
Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:
Առունների քջփջոցը
Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու: