Posted in Ընթերցարան, Uncategorized

Քոմոդո վիշապը

Եղել է, չի եղել, մի վիշապ է եղել։ Անունը՝ Քոմոդո։

Նա կարողանում էր կրակ արտաշնչել, ուստի հարեւան բոլոր բնակիչները նրանից վախենում էին։ Լսելով Քոմոդոյի ոտնաձայները, բոլորն էլ փախչում ու թաքնվում էին։

Իսկ ոտնաձայները լսելը այնքան էլ մեծ բան չէր, որովհետեւ Քոմոդոն միաժամանակ երեք զույգ կոշիկ էր հագնում (չէ՞ որ վիշապները վեց ոտք ունեն) եւ այդ վեց կոշիկները միաժամանակ, իսկ յուրաքանչյուր կոշիկն էլ առանձին՝ սոսկալի ճռճռում էին։

Բայց մի անգամ Քոմոդոն հանդիպեց Սյուզի անունով աղջկան, որը վիշապից բնավ չվախեցավ։

— Ինչո՞ւ ես կրակ արտաշնչում,— հարցրեց աղջիկը։— Դու այդ կրակով բոլորին վախեցնում ես։

— Հըմ,— պատասխանեց վիշապը,— ես… հըմ… ես չգիտեմ, թե ինչու… Այդ մասին երբեք չեմ մտածել։ Հիմա ես ի՞նչ անեմ… այլեւս չվախեցնե՞մ։

— Իհարկե, մի վախեցրու,— ասաց Սյուզին։

— Լավ, չեմ վախեցնի,— ասաց Քոմոդոն։

Նրանք հրաժեշտ տվեցին իրար, եւ Սյուզին տուն գնաց։ Արդեն մութն ընկել էր, բայց լապտերավառ Չարլին, չգիտես ինչու, լապտերները չէր վառում, եւ անցորդներն էլ մթան մեջ չգիտեին, թե ուր են գնում։

Պարզվեց, որ Չարլին այդ օրը նույնիսկ անկողնուց վեր չէր կացել։ Նախորդ օրը երեկոյան նա շատ էր հոգնել ու չէր հասցրել ինչպես հարկն է հանգստանալ։ Նա խորը քուն էր մտել ու երազում բուտերբրոդ էր ուտում։

Իսկ քաղաքապետ սըր Ուիլյամը շատ բարկացավ։ Նա չգիտեր, թե ինչպես պետք է վառել փողոցների լապտերները։

Եվ հանկարծ Սյուզին մի հիանալի միտք հղացավ։ Ետ վազեց դեպի Քոմոդոյի քարանձավը եւ վիշապին քաղաք առաջնորդեց։ Նրանք երկուսով շրջեցին բոլոր փողոցներում․ վիշապը կրակ արտաշնչեց ու հերթով վառեց բոլոր լապտերները։

Քաղաքի բնակիչները շատ ուրախացան։ Այդ օրից ի վեր նրանք դադարեցին վիշապից վախենալուց։ Եվ ամեն տարի, երբ լապտերավառ Չարլին արձակուրդ էր գնում, նրանք Քոմոդոյին կանչում էին, որպեսզի վառի քաղաքի փողոցների լապտերները։

Posted in Englesh, Uncategorized

Ոստիկան Արթուրն ու նրա Հարրի անունով նժույգը

Ոստիկան Արթուրը եւ նրա ոստիկանական նժույգը, որի անունը Հարրի էր, մի ժամանակ ապրում էին Լոնդոնում։ Երկուսն էլ շատ չարաճճի էին։

Իր կապույտ համազգեստը հագած, գոտուց ռետինե մահակը կախ, ամեն օր Արթուրը հեծնում էր Հարրիին եւ շրջում Լոնդոնով մեկ։

Հարրին շատ էր սիրում քայլել որեւէ ավտոբուսի ետեւից եւ այնքան արտաշնչել ապակու վրա, մինչեւ որ ապակին քրտներ։ Հետո էլ Արթուրը կանգնում էր ասպանդակներին, ձգվում էր առաջ ու քրտնած ապակու վրա զանազան ծիծաղաշարժ մռութներ էր գծում։ Հարրին էլ նայում էր այդ պատկերներին ու ծիծաղում։

Նրանք այնքան էին տարվել դրանով, որ այլեւս անպիտան մարդկանց բռնելու ժամանակ չէր մնում։ Ու մի գեղեցիկ օր էլ ոստիկանատան տեսուչ Ռեջինալդը կանչեց սերժանտին ու ասաց․

— Սերժա՛նտ։

— Այո, սըր,— զգաստ կանգնելով պատասխանեց սերժանտը։

— Սերժանտ,— հարցրեց Ռեջինալդը,— ինչո՞ւ Արթուրը անպիտաններին չի բռնում։

— Չգիտեմ, սըր,— պատասխանեց սերժանտը։

— Պետք է պարզել, սերժանտ։ Այդ գործը աչքաթող եք արել,— ասաց տեսուչ Ռեջինալդը։

— Լսում եմ, սըր,— պատասխանեց Ջորջը (այդպես էր սերժանտի անունը) եւ պատիվ բռնեց։

Հետո ելավ փողոց, հեծավ իր ձին, որը շատ լավ ձի էր ու երբեք չէր ընկնում ավտոբուսների ետեւից եւ չէր արտաշնչում ապակու վրա։ Ջորջը սկսեց շրջել Լոնդոնով մեկ՝ Արթուրին եւ Հարրիին որոնելու եւ պարզելու համար, թե ինչով են նրանք զբաղված։

Ու, վերջապես, գտավ նրանց։ Այդ պահին Հարրին արտաշնչում էր ավտոբուսի ետեւի ապակուն, իսկ Արթուրը առաջ ձգված, քրտնած ապակու վրա ծիծաղելի մռութներ էր գծում։

«Ինչ չարաճճին են,— մտածեց սերժանտ Ջորջը։— Բայց շատ հետաքրքիր գործ է… Գուցե ե՞ս էլ փորձեմ»։

Եվ նա իր ձին քշեց ավտոբուսի ետեւից, որպեսզի ձին արտաշնչի ետեւի ապակուն։ Երբ ապակին քրտնեց, Ջորջը ձգվեց առաջ եւ մատով գծեծ տեսուչ Ռեջինալդի դիմանկարը։

Այդ պահին նրան մեկ ուրիշ ոստիկան տեսավ։

Ու այդ ուրիշ ոստիկանին էլ շատ դուր եկավ ուրախ զբոսանքը, ուստի որոշեց ինքն էլ փորձել։

Իսկ կարճ ժամանակ անց ամբողջ հեծյալ ոստիկանությունը ընկել էր ավտոբուսների ետեւից։ Ձիերը արտաշնչում էին ետեւի ապակիներին, իսկ ոստիկանները ապակիների վրա մռութներ էին գծում։

Լոնդոնի բոլոր անպիտան խարդախները չգիտեին, թե ինչն ինչոց է, որովհետեւ ոչ ոք նրանց ետեւից չէր ընկնում։

— Ի՞նչ է պատահել ոստիկանությանը,— հարցնում էին նրանք իրար։

Ու, վերջապես որոշեցին պարզել, թե ինչն է պատճառը։ Եվ պարզեցին։

Պարզեցին, որ ոստիկանները ժամանակ չունեն, որ ոստիկանները ավտոբուսների ետեւի ապակիներին ծիծաղելի մռութներ են նկարում։

— Ուրախ զբաղմունք է,— ասացին անպիտանները։

Եվ վճռեցին այլեւս խարդախություն չանել։ Ամեն մեկը իր համար մի ձի գնեց, սովորեցրեց, որ ձին արտաշնչի ավտոբուսների ետեւի ապակիներին, եւ իրենք սկսեցին քրտնած ապակիների վրա զանազան մռութներ նկարել։

Լոնդոնի ոստիկանության պետը շատ գոհ էր։ Նա կանչեց Հարրիին ու Արթուրին եւ ասաց․

— Շատ խելացի բան եք մտածել։ Երկուսդ էլ՝ շատ ապրեք։

Եվ Արթուրին սերժանտի կոչում շնորհվեց։

Posted in Ընթերցարան, Uncategorized

Թափանցիկ Ջակոմոն և Անխոլք Մարդը

Մի    անգամ  Թափանցիկ   Ջակոմոն   հանդիպեց    Անխելք  Մարդին   և  ասաց։

—  Բարև  ուրես  գնում   ասա   եսել  գամ    գնում  եմ  աստվածի  մոտ  ես կարող  եմ

գալ       իհարկ  է դե  արի  գնանք  իրար  հետ  աստծու մոտ աստված  ջան ես  ուզում  եմ,

որ  վոչվոք  իմ  մտքերը  չկարդաքն։

—Իսկ դու  Անխելք Մարդ

—Ես  աշխատում  եմ  բայց  գումար  չեմ  շահում։

—Աստվածը  ասաց

—Ես  քո  բախտը  քեզե  սպասում։

—Լավ     աստված   մենք  գնանք  մեր  բախտը  գնենք։

—ԵՎ  նրան  գտնումեն  իրենց ճանապարհը։

 

Posted in Ընթերցարան, Uncategorized

Փոքր Մհեր

Տարին երեք անգամ
Մհերի քարի դուռը կըբացվի, Մեկ անգամ՝ Զատկին
Մեկ անգամ՝ Վարդևորին
Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։
Քար որ կաբացվի,
Մհեր դուրս կէլնի,
Մեկ ժամ կէրթա,
Մեկ ժամ կդառնա։
Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,
Քառսուն օ վեր քարերուն կէրթա,
Ինչ հողի վրեն ընկնի, ձին կըխընդկի,
Էդ վախտ Մհեր ախ կըքաշի, կըդառնա։

Posted in Englesh, Uncategorized

Easter-զատիկ

cross- խաչ

basket-կողով

bunny-ճագար

lam-գառ

chicks-ճուտիկ

exciled-հուզված-հոգեվորված

togetready-պատրաստեն  լինել

to look for-փնտրել

spi-լրտես

to  shot-գոռալ

sack-պարկ

corn-ցորեն

bihind-հետև

brick-աշյուս